հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կիրականացվի կոշտ հակազդեցություն, նույն ճակատագրին կարժանանան բոլոր իրավախախտները. ոստիկանապետը՝ «Մեյմանդարի» շուկայի դեպքերի մասին

Կիրականացվի կոշտ հակազդեցություն, նույն ճակատագրին կարժանանան բոլոր իրավախախտները. ոստիկանապետը՝ «Մեյմանդարի» շուկայի դեպքերի մասին

Այսուհետ նմանատիպ քայլերի դեպքում կիրականացվի կոշտ հակազդեցություն եւ նույն ճակատագրին կարժանանան այն իրավախախտները, որոնք փորձեցին օրենքից դուրս գործողություն իրականացնել: Այս մասին այսօր պարետատան նիստից հետո բրիֆինգի ժամանակ նախօրեի «Մեյմանդարի» շուկայի դեպքերին անդրադառնալով այսպիսի հայտարարություն արեց ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը՝ նշելով, որ բերման է ենթարկվել 3 տասնյակից ավելի քաղաքացի, կան ձերբակալվածներ։

Ոստիկանապետը, մասնավորապես, նշեց. «Արդեն լայն տարածում է գտել այդ միջադեպը, աղմկալի դեպք տեղի ունեցավ Գայ գյուղում տեղակայված շուկայում, որտեղ քաղաքացիները, չցանկանալով ենթարկվել պարետի որոշման պահանջներին, համոզման մեթոդներին դիմադրեցին եւ կատարեցին խուլիգանություն։ Ոստիկանությունում հարուցվեց 258 հոդվածի հատկանիշներով քրգործ, որը փոխանցվեց քննչական կոմիտե»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց. «Այսինքն՝ հենց ձեր բնակարանը լքեցիք, պետք է լինեք դիմակով՝ սկսած բակերից, վերելակից, փողոցում քայլելիս:  Բայց մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դա չի պահպանվում, եւ հնարավոր չի լինում վերահսկել: Քանի որ եղանակն ամառային է, զբոսանքների ժամանակ դիմակի կրումը պետք է լինի պարտադիր, որովհետեւ բազմամարդ զբոսանքները նույնպես լինում են վարակի փոխանցման աղբյուր»:

  • Կիսվել: