չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Կիևյան կոտլետի արտադրատեսակի թողարկումը կասեցվել է․ վտանգավոր էին

Կիևյան կոտլետի արտադրատեսակի թողարկումը կասեցվել է․ վտանգավոր էին

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատերեր Հարություն Լեխլյանին (Շիրակի մարզ, ք. Գյումրի) և Լևոն Հովհաննիսյանին (Շիրակի մարզ, ք. Գյումրի) պատկանող մսամթերքի արտադրամասերում իրականացրած վերահսկողության ընթացքում վերցրել են նմուշներ առկա ապրանքատեսակներից և հանձնել լաբորատոր հետազոտության:

Փորձաքննությամբ պարզվել է, որ Հարություն Լեխլյանի արտադրամասում «Կոտլետ կիևյան» արտադրատեսակը «ՄԱՖԱնՄՔ», «Բորբոսասնկեր», իսկ Լևոն Հովհաննիսյանի մոտ նույն արտադրատեսակը՝ նաև «Ախտածին ս/թ սալմոնելաներ» մանրէաբանական ցուցանիշներով չեն համապատասխանել «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին և համարվում են վտանգավոր սննդամթերք: 

Երկու արտադրամասերում էլ արտադրական առանձին գործառույթը՝ «Կոտլետ կիևյան» արտադրատեսակի թողարկումը, կասեցվել է, տրվել է ժամանակ խախտումները վերացնելու համար՝ հայտնում են տեսչական մարմնից։

  • Կիսվել: