ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը

Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը

Գործադիրի որոշումներով «Գրին ֆարմեր» ՍՊԸ ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվի ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու և մաքսատուրքից ազատելու արտոնությունից:

Ընկերությունը 2019 թ տարեսկզբին Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքում հիմնել է 30 հա ընդհանուր մակերեսով խնձորի այգի, ինչպես նաև նույն վայրում ընթանում է 4400 ք/մ ընդհանուր մակերեսով և 3000 տոննա տարողությամբ գազային կարգավորվող միջավայրով սառնարանային տնտեսության շինարարություն, որի 1/3 մասը կհանձնվի շահագործման 2020 թ-ի երրորդ եռամսյակում և ավարտին կհասնի 2022թ-ին՝ խնձորի բերքի աճին համապատասխան:

Ծրագրի շրջանակում կատարվել է մոտ 550 մլն դրամի ներդրում, նախատեսվում է կատարել ևս 950 մլն դրամի ներդրում։ Ներկայում առկա է 240 աշխատատեղ, կստեղծվի ևս 40-ը՝ 170,000 դրամ միջին աշխատավարձով։

Կառավարությունը բավարարել է «Նանման»ՍՊԸ-ի ներկայացրած հայտը՝ ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է ջինսե հագուստի արտադրության համար՝ իրականացնելով 155 մլն դրամի ներդրում: Ներկայում առկա է 22 աշխատատեղ, կստեղծվի ևս 3-ը՝ 105,000 դրամ միջին աշխատավարձով։

  • Կիսվել: