ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Խոզերի անկումը ոչ թե թունավորման, այլ աֆրիկյան ժանտախտի հետևանք է. Գրիգորյան

Խոզերի անկումը ոչ թե թունավորման, այլ աֆրիկյան ժանտախտի հետևանք է. Գրիգորյան

Մեր ահազանգերին, որ կա նման վտանգ, որ գյուղացիներին զգուշացնեն՝ նրանք զգոն լինեն, բաց տեղում չթողնեն կենդանիներին, կամ կերը եփեն, նոր տան, լիազոր մարմինը համառորեն ասում էր, որ երկրում աֆրիկյան ժանտախտ չի գրանցվել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը՝ խոսելով Լոռիում օրերս տեղի ունեցած՝ խոզերի անկման մասին:

Նա նշեց, որ գյուղացիներին մոլորության մեջ են գցում՝ ասելով, որ խոզերի անկումը կերի թունավորման հետևանքով է,  աֆրիկյան ժանտախտ չէ, մինչդեռ ինքը 95 տոկոսով վստահ է, որ խոզերի անկման պատճառն աֆրիկյան ժանտախտն է, որը ՀՀ է ներթափանցել դեռ 2007-ից:

Գրիգորյանն ասաց, որ նախորդ իշխանության ժամանակ արատավոր երևույթ էր որդեգրվել, որ հայտարարություն չարվի, որ խնդիր կա, և մինչ օրս այդ երևույթը շարունակվում է, սակայն պետք է վերջ տալ կոծկելուն և ստելուն։ 

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Լոռու մարզի Աքորի գյուղում տեղի է ունենում խոզերի համատարած անկում:

 

  • Կիսվել: