շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Խմելու ջուրը մինչև 2024թ․ քաղաքացիների համար չի թանկանա. տարբերությունը կառավարությունը սուբսիդավորելու է. ՀԾԿՀ նախագահ

Խմելու ջուրը մինչև 2024թ․ քաղաքացիների համար չի թանկանա. տարբերությունը կառավարությունը սուբսիդավորելու է. ՀԾԿՀ նախագահ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը վստահեցնում է՝ խմելու ջուրը մինչև 2024 թվականը քաղաքացիների համար չի թանկանա։

««Վելոիա ջուր»-ը 209 դրամ սակագնի հայտ է ներկայացրել օգոստոսին, մեր նախնական հաշվարկներն ավարտված են, ներկայացվել է նիստի։ Սոցիալապես անապահով սպառողների համար պահպանում ենք նույն գինը, 208,5 դրամ ստացվում է մնացած սպառողներինը, բայց, եթե լսել եք ՏԿԵ նախարարության հայտարարությունը, տարբերությունը կառավարությունը սուբսիդավորելու է, այսինքն՝ հունվարի 1-ից որևէ փոփոխություն չի լինի սպառողների համար», -  կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Բաղրամյանը։

Նա նշեց, թե այս որոշումը մեկ տարվա համար է։

Հարցին, թե արդյոք դա նշանակում է, որ  մեկ տարի հետո սակագինը կարող է բարձրանալ սպառողների համար, Բաղրամյանն ասաց, որ դա կախված է սղաճից, էլեկտրաէներգիայի գնից եւ վաճառվող ջրի ծավալներից:

Ինչ վերաբերում է դոլարի փոխարժեքի նվազմանը, արդյոք դա չի բերի սակագների նվազեցման, հանձնաժողովի նախագահն ասաց, որ ջրի սակագնի որոշման բանաձեւում արտարժույթի փոխարժեքային ճշգրտում ներառված չէ. «Միանշանակ փոխարժեքի նվազեցումն ունենալու է իր դրական ազդեցությունը: Ինչքան եւ ինչ ազդեցություն կունենա վերջնական սպառողների վրա, էս պահին ձեռնպահ կմնամ ասելու: Առնվազն 10-12 օրից, երբ կունենանք արտադրության կառուցվածքը այդ հարցին կարող եմ պատասխանել»,-ասաց նա:

 

  • Կիսվել: