չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Խախտվել է «ՍՊՍ Սիգարոն» ընկերության հեղինակային իրավունքը

Խախտվել է «ՍՊՍ Սիգարոն» ընկերության հեղինակային իրավունքը

«ՍՊՍ Սիգարոն» ընկերությունը աշխարհում հայտնի է իր գյուտերով և նորարարական գաղափարներով: Համաշխարհային ծխախոտային արդյունաբերության ոլորտում ընկերությունը բազմաթիվ նորամուծությունների հեղինակ է: Այդ մասին են վկայում արտոնագրված «Ֆիլտրով սիգարետ» գյուտը (ՀՀ արտոնագիր № 2881), «Սիգարետի փաթեթ» գյուտը (ՀՀ արտոնագիր № 653 Y, միջազգային գրանցում № PCT/IB2022/054893), «Ծխախոտի հատիկ» արդյունաբերական դիզայնը (արտոնագիր № 335 S) և այլն:

«Լեքս Տոբակո Քոմփանի» և «Ար Տոբակո» ընկերությունները, խախտելով «ՍՊՍ Սիգարոն» ՍՊԸ-ի  հեղինակային իրավունքները, կեղծել են ընկերության կողմից գրանցված «Ծխախոտի հատիկ» արդյունաբերական դիզայնը (արտոնագիր № 335 S): Նշված ընկերությունների կողմից արտադրվող «Մորիոն» և «Տիգրանակերտ» սիգարետներն արտադրվում են կեղծումով  և «ՍՊՍ Սիգարոն» ընկերության բացառիկ իրավունքների խախտմամբ:

Ընկերություններին առաջարկվել է դադարեցնել հեղինակային իրավունքով վերապահված` բացառիկ իրավունքների խախտմամբ, կեղծումով իրականացվող սիգարետների ապօրինի արտադրությունը:

Նշված ընկերությունների կողմից իրականացվող ապօրինի գործունեությունը  շուկայում կայանալու փորձ է` նմանակելով կայացած, հեղինակություն ունեցող ընկերությանը:

«ՍՊՍ Սիգարոն» ընկերության պրոֆեսիոնալ աշխատակազմը մշտապես հետևողական աշխատանք է տանում արտոնագրերով և վկայագրերով վերապահված մեր բացառիկ իրավունքների պաշտպանության ուղղությամբ` կիրառելով Հայաստանի Հանրապետության և միջազգային օրենսդրությամբ նախատեսված բոլոր միջոցները:

«Լեքս Տոբակո Քոմփանի» և «Ար Տոբակո» ընկերությունների կողմից չարձագանքելու և ապօրինի արտադրությունը շարունակելու դեպքում հետևողական ենք լինելու, որպեսզի մեր խախտված իրավունքները դատական կարգով հնարավորինս շուտ վերականգնվեն,  և փոխհատուցվի ընկերությանը հասցված նյութական և բարոյական ողջ վնասը:

  • Կիսվել: