չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Խաղողագործները դժգոհ են մթերման գներից․ Բողոքի ակցիա են իրականացրել (տեսանյութ)

Խաղողագործները դժգոհ են մթերման գներից․ Բողոքի ակցիա են իրականացրել (տեսանյութ)

Արարատի մարզի խաղողագործները բողոքի ակցիա են անում: Նրանց բողոքը վերաբերում է գնային քաղաքականությանը, որ խաղողն այս տարի արժե 135 դրամ:

Ակցիայի մասնակիցներից մեկի խոսքերով, անցած տարի տեխնիկական կոնյակի սորտ խաղողը եղել է 150-160 դրամ, իսկ տեխնիկական գինու՝ 230-240 (այս տարի 160 դրամ է):

Խոսքը մասնավորապես վերաբերում է «Պռոշյանի» գինու կոնյակի գործարանին:

Քաղաքացիների խոսքերով, իրենք պայմանագրեր ունեն կնքած, սակայն պայմանագրի մեջ գին չի նշվում, ամեն տարի նոր որոշում է կայացվում: Իրենք կարծել են, որ այս տարի խաղողը կարող են մթերել 150 դրամի սահմաններում:

Ակցիայի մասնակիցները նշում են, որ պետությունը սուբսիդավորել է, սակայն մթերողները գինն իջեցրել են: Նրանք չեն պատրաստվում նահանջել՝ պահանջում են լուծել իրենց խնդիրը՝ քանի որ ամիսներ շարունակ տանջվել են, խաղող են մշակել:

Քաղաքացիների հետ հանդիպելու է Արարատի փոխմարզպետը:

Եթե հարցը չլուծվի, կստացվի, որ գյուղացին կիլոգրամից ստանում է 15-20 դրամ:

  • Կիսվել: