շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կբարելավվի սննդամթերքի անվտանգության համակարգը

Կբարելավվի սննդամթերքի անվտանգության համակարգը

Կառավարությունը հաստատել է ՀՀ սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարությունը և դրանից բխող 2023-2028 թթ. գործողությունների ծրագիրը:

Ռազմավարության հիմնական նպատակն է սննդային գործոնով պայմանավորված սպառողների հիվանդությունների առաջացման ռիսկերը հասցնել նվազագույնի՝ հանրապետությունում սննդամթերքի անվտանգության համակարգը Եվրասիական տնտեսական միության և միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու միջոցով, խթանել տեղական արտադրության սննդամթերքի մրցունակությունը ներքին ու արտաքին շուկաներում՝ սննդամթերքի անվտանգության համակարգի աստիճանական բարեփոխումների, ինչպես նաև ՀՀ-ում միջազգային պահանջներին համապատասխան համակարգերի ներդրման միջոցով:

Ռազմավարությունը նպատակաուղղված է սննդամթերքի անվտանգությունն ապահովող համակարգի կատարելագործմանը, որը կնպաստի ՀՀ-ում սննդամթերքի անվտանգության բարելավմանը, ինչպես նաև տեղական արտադրության սննդամթերքի մրցունակության բարձրացմանը՝ արտաքին և ներքին շուկաներում։

  • Կիսվել: