հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ԿԲ-ն ամփոփել է հուլիսի 20-24-ն իրականացված գործարքները

ԿԲ-ն ամփոփել է հուլիսի 20-24-ն իրականացված գործարքները

ՀՀ կենտրոնական բանկը ներկայացրել է հուլիսի 20-24-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների մասին ամփոփագիրը:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել  է 72,227,025 ԱՄՆ դոլար՝ 482.68 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել  75,798,045 ԱՄՆ դոլար՝ 485.31 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 8,700,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք՝ 485,03 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

EUR Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 11,113,908 եվրո՝ 552,77 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել  13,100,453 եվրո՝ 558,69 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

RUB Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,452,905,107 ՌԴ ռուբլի՝ 6.76 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 1,435,702,827 ՌԴ ռուբլի՝ 6.85 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

Հուլիսի 13-19-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 44.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 40.6 մլն ԱՄՆ դոլար:

  • Կիսվել: