երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Կասեցվել է «Իգիթ» ՍՊԸ-ի «Տիլզիտեր» պանրի արտադրության առանձին գործառույթը

Կասեցվել է «Իգիթ» ՍՊԸ-ի «Տիլզիտեր» պանրի արտադրության առանձին գործառույթը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Իգիթ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Շիրակի մարզ, գյուղ Ազատան), որի ընթացքում իրականացվել է նմուշառում պանիր «Տիլզիտեր» արտադրատեսակից (արտադրված 15.06.2023 թվականին, խմբաքանակի չափը 20 կգ) և ներկայացվել լաբորատոր հետազոտության:

Փորձաքննությամբ արձանագրվել է, որ նշված արտադրատեսակի նմուշը «ԱՑԽՄ» (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով չի համապատասխանում «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին և, համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի, համարվում է վտանգավոր սննդամթերք:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Իգիթ» ՍՊԸ պանրի արտադրության առանձին գործառույթը՝ «Տիլզիտեր» արտադրատեսակի արտադրությունը, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

Սահմանվել է ժամկետ:

  • Կիսվել: