ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կասեցվել է Արարատի և Արմավիրի մարզերի 44 տնտեսվարող սուբյեկտների, այդ թվում՝ արտադրական 7 խոշոր ձեռնարկություն գործունեությունը

Կասեցվել է Արարատի և Արմավիրի մարզերի 44 տնտեսվարող սուբյեկտների, այդ թվում՝ արտադրական 7 խոշոր ձեռնարկություն գործունեությունը

Վերջին երկու օրում 24 ժամով կասեցվել է Արարատի և Արմավիրի մարզերի 44 տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը, այդ թվում` սննդի վերամշակման և ալկոհոլային խմիչքների արտադրական կազմակերպություններ, դեղատներ, ատամնաբուժական կլինիկաներ, գեղեցկության սրահներ, մանրածախ առևտրի կազմակերպություններ, բանկ և վարկային կազմակերպություն։ Այս մասին տեղեկացրին ԱԱՏՄ-ից։

Կասեցված տնտեսվարողների շարքում է նաև արտադրական 7 խոշոր ձեռնարկություն։

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Հարավային տարածքային կենտրոնի ակտիվ ստուգայցերով արձանագրված հիմնական խախտումներն են ախտահանման նորմերի չպահպանում, փակվող աղբամանների բացակայություն, որոշ դեպքերում աշխատողները չեն կրում դիմակ և ձեռնոց, համապատասխան գրանցամատյանները թերի են վարվում, այցելուների ջերմաչափում չի իրականացվում։

Արմավիրի և Արարատի մարզերում ԱԱՏՄ տարածքային կենտրոնի ակտիվ ստուգայցերը շարունակվում են։

Հիշեցում` խախտումների դեպքում նախատեսված վարչական պատասխանատվության միջոցները խստացվում են։

  • Կիսվել: