հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Կասեցում՝ ավազի լվացման կետում. Տեսուչներն արձանագրել են ապօրինի խորքային հորի շահագործում

Կասեցում՝ ավազի լվացման կետում. Տեսուչներն արձանագրել են ապօրինի խորքային հորի շահագործում

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները շարունակում են ջրային ռեսուրսների օգտագործմանն ու պահպանությանն ուղղված վերահսկողական դիտարկումները։

Տեսչական մարմնից հայտնում են, որ Արարատի մարզում ավազակոպճային խառնուրդի լվացման աշխատանքներ իրականացնող  «Կ. ՆԱՐԵԿ» ՍՊԸ-ում տեսուչներն արձանագրել են ապօրինի խորքային հորի շահագործում։

Առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության ապօրինի խորքային հորի գործողությունը կասեցվել է։

  • Կիսվել: