շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կառուցենք Հայաստանը նորովի․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Կառուցենք Հայաստանը նորովի․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում կառուցվող դպրոցների մասին տեսանյութ։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այս առնչությամբ գրել է․

«Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիրն իրականացվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածքային զարգացման հիմնադրամի կողմից՝ Ասիական զարգացման բանկի հետ կնքված վարկային պայմանագրի հիման վրա:

Ծրագրի շրջանակներում առաջնահերթ կկառուցվի առավել վտանգավոր 46 դպրոց, որոնք ընտրվել են հանրապետության ուժեղացման ենթակա 377 դպրոցներից:

Ներկայումս ընթացքի մեջ են 7 դպրոցների կառուցման աշխատանքները, որոնցից 2-ը` Նոր Խարբերդի թիվ 2 միջնակարգ դպրոցը և Կապանի թիվ 7 հիմնական դպրոցը, այս պահին գտնվում են ավարտական փուլում»:Մ

Մանրամասները՝ տեսանյութում։

  • Կիսվել: