երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Կարճ ժամանակ անց Սևանա լիճը կազատվի կապանքներից և նոր տեսքով կներկայանա հանրությանը

Կարճ ժամանակ անց Սևանա լիճը կազատվի կապանքներից և նոր տեսքով կներկայանա հանրությանը

Սևանա լճի ափամերձ հատվածների մաքրման համար այդքան անհրաժեշտ տեխնիկան տեղ է հասել, հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից:

Նոր բազմաֆունկցիոնալ գյուղատնտեսական տեխնիկան ու բեռնատարը հնարավորություն կտան մեծ թափով իրականացնել ջրածածկ տարածքների մաքրման և աղբի տեղափոխման աշխատանքները։

Այս պահին մաքրվում են ազգային պարկի Մարտունու ու Նորատուսի հատվածները։

Ապամոնտաժվելու են նաև 1901.5 մետր նիշից ներքև գտնվող, ապօրինի կառուցված շենք-շինությունները, հանգստի գոտիների պարիսպները, քարաշեն կիսակառույցները, երկաթյա տնակներն ու տաղավարները։

Լճի ափամերձ հատվածները «Սևան» ազգային պարկն այժմ մաքրում է սեփական ուժերով: Նախորդ տարի իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ կապալառուի կողմից կատարված մաքրման աշխատանքներ արդյունավետ չեն եղել:

2022 թվականին կառավարության միջոցներով տեխնիկայի քանակը կհամալրվի:

Կարճ ժամանակ անց Գեղամա գեղեցկուհին կազատվի կապանքներից և նոր տեսքով կներկայանա հանրությանը:

  • Կիսվել: