շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կարող ենք որոշակի առաջընթաց ունենալ գալիք տարում. ԱԳ նախարարի տեղակալը՝ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման մասին

Կարող ենք որոշակի առաջընթաց ունենալ գալիք տարում. ԱԳ նախարարի տեղակալը՝ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման մասին

ՀՀ ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանին հարց ուղղեց ԵՄ-ի հետ վիզաների դյուրացման երկխոսության մասին:

Փոխնախարարի խոսքով՝ այս թեմայով առաջընթացի հույս կա հաջորդ տարվա ընթացքում:

«Այդ հարցը քննարկել էինք վերջին անգամ, ներկայացրել էինք իրավիճակը: Այս հարցը մնում է մեր օրակարգում: Իրավիճակը շարունակում է մնալ ոչ շատ դյուրին, բայց կարծում եմ՝ այդ հարցում կարող ենք ունենալ որոշակի առաջընթաց գալիք տարվա ընթացքում»,- ասաց փոխնախարարը:

Պարույր Հովհաննիսյանը նշեց, որ հարցը կապված է ուկրաինական ճգնաժամի, նոր միգարցիոն ռիսկերի, ԵՄ անդամ որոշ երկրների՝ այդ հարցի վերաբերյալ շատ ավելի զուսպ վերաբերմունքի հետ:

  • Կիսվել: