Կառավարությունը զբոսաշրջության ոլորտին աջակցելու քայլեր է ձեռնարկում. նախարար
Կորոնավիրուսի պայմաններում կառավարությունը քայլեր է ձեռնարկում, որ աջակցի զբոսաշրջության ոլորտին ։ Այս մասին այսօր Ազգային ժողովի նիստում ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։
Այսօրվա դրությամբ, նրա խոսքով, կորոնավիրուսի հետեւանքների մեղմացման միջոցների միայն երրորդ ծրագրում ընդգրկված է 800 շահառու, որոնցից 270 ընկերություններ ներկայացնում են զբոսաշրջության ոլորտը։
Նախարարն ասաց. «Դրանք հյուրանոցային համալիրներ են ու հասարակական սննդի կետեր, եւ գիդեր։ Պետական աջակցության ընդհանուր գումարը կազմել է 2,7 մլրդ դրամ։ Առաջին ծրագրի շրջանակներում բաշխվել է 800 մլն դրամ։ Չնայած կարճ ժամանակահատվածին՝ կառավարությանը հաջողվել է նաեւ զբոսաշրջության ոլորտում աշխատող ձեռնարկություններին ապահովել մոտ 1,5 մլրդ դրամի արտոնյալ վարկերով»:
Խաչատրյանն ասաց նաեւ, որ Ֆինասների նախարարության եւ Պետական եկամուտների կոմիտեի հետ համատեղ փնտրվում են նոր լուծումներ, որոնցմասինլրացուցիչկհայտարարվի։