շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Կառավարությունը թռչողի համար գումար չի վճարում. Ռևազյանը հերքում է

Կառավարությունը թռչողի համար գումար չի վճարում. Ռևազյանը հերքում է

«Ես նորից դա կհերքեմ, իրականում մենք լավ պայմաններ ունենք Ryanair-ի հետ»,-այսօր «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիսի» ժամանակ ասաց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը` խոսելով այն տարածված լուրերի մասին, իբրև թե կառավարությունը բյուջեից որոշակի գումար է վճարում յուրաքանչյուր թռչողի համար:

Ռևազյանն ընդգծեց, որ ընկերությանը բյուջեի հաշվին որևէ հատուկ արտոնություն չի տրվել, իսկ օդի տուրքը կհանվի, ինչպես դա արվում է բոլոր ավիաընկերությունների համար:

Անդրադառնալով ավիատոմսերի գնային համակարգին՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահը նշեց, որ իրենք չեն ասել, թե միայն 35 եվրոյով է հնարավոր թռչել, այլ նշել են, որ դա միջին գինն է: Դա, սակայն, չի նշանակում, թե թանկ տոմսեր չեն վաճառվելու: Սա էլ արդեն կապված է համապատասխան պահանջարկի, սեզոնի և այլ գործոնների հետ:

  • Կիսվել: