ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Կառավարությունը որոշեց Սեւանա լճից 170 մլն խմ ջրառ իրականացնել

Կառավարությունը որոշեց Սեւանա լճից 170 մլն խմ ջրառ իրականացնել

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 11-ի նիստում ոռոգման նպատակով 2023 թվականին Սևանա լճից ջրառի մասին որոշում կայացրեց:

Որոշման ընդունումը պայմանավորված է ոռոգման ջրառաջարկի դեֆիցիտը մասնակի մեղմելու անհրաժեշտությամբ:

Ջրօգտագործողների կողմից ներկայացված ջրապահանջի համաձայն, պայմանագրային ոռոգվելիք հողատարածությունների մակերեսը կազմել է շուրջ 31.3 հազար հա, իսկ ոռոգման ջրի պահանջարկը համակարգերի գլխամասերում և Հրազդան գետի հուն իլվացման նպատակով գետի հունով բաց թողնվող ջրի ծավալը կկազմի շուրջ 521 մլն մ3:

Նշված ծավալի ջրի պահանջարկը նախատեսվում է ապահովել Հրազդան գետից շուրջ 172մլն մ3,  Ազատի ջրամբարից շուրջ 45 մլն մ3, Ապարանի ջրամբարից շուրջ 5 մլն մ3 ջրաքանակներով:

Միաժամանակ նախատեսվում է Մխչյանի և Ռանչպար-Արևշատ պոմպակայանների առավելագույն հզորությամբ գործարկմամբ ապահովել շուրջ 31 մլն մ3 ջրարտադրություն (ընդամենը՝ 253մլն մ3):

Պահանջարկի և վերը նշված ջրային օբյեկտներից հնարավոր ջրառի՝ ջրառաջարկի տարբերությունը կազմում է շուրջ 268 մլն մ3:

Կառավարության սույն որոշման նախագծով նախատեսվել է լճից ոռոգման նպատակով մինչև 170 մլն մ3 ծավալով բացթողում:

Այսպիսով, ոռոգման հաշվարկված ջրապահանջի (շուրջ 521 մլն մ3) և հնարավոր ջրառաջարկի (253+170=423 մլն մ3) տարբերությունը (դեֆիցիտ) կազմում է շուրջ 98 մլն մ3, որտեղ հաշվի չեն առնվել ամառային ամիսների եղանակային պայմանների հնարավոր փոփոխությունները (լիազոր մարմնի կողմից ներկայացվել է ճշգրտվածկանխատեսումը):

  • Կիսվել: