Կառավարությունը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրեց Աննա Պետրոսյանի թեկնածությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 23-ի նիստում որոշեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել Աննա Պետրոսյանի թեկնածությունը:
Որոշման մեջ նշվում է. « Ղեկավարվելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով`
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել Աննա Պետրոսյանի թեկնածությունը:
Նշենք, որ հանձնաժողովի անդամի ընտրությունը կայանալու է Ազգային ժողովում: