ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կառավարությունը «Հսկա» ընկերությանն ազատեց մաքսատուրքից

Կառավարությունը «Հսկա» ընկերությանն ազատեց մաքսատուրքից

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 18-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատեց «ՀՍԿԱ» փակ բաժնետիրական ընկերությանը:

Ընկերության կողմից ներմուծվող սարքավորումները նախատեսվում է օգտագործել բետոնի արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2022 թվականին։

Արդեն իսկ իրականացվել է 1․7 մլրդ դրամի կապիտալ ներդրում։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 1․1 մլրդ դրամի կապիտալ ներդրում։

Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 85 նոր աշխատատեղ՝ 680,000 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 776․5 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 95 մլն դրամ:

  • Կիսվել: