երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Կառավարությունը հաստատեց «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրը

Կառավարությունը հաստատեց «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրը

Գործադիրն այսօրվա նիստում հաստատեց «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրը, որի  արդյունքում 2020թ. 45 հայ ձեռներեց հնարավորություն կստանա հատուկ մասնագիտական ծրագրերով այցելել Սիլիկոնյան հովիտ, ստանալ ձեռնարկատիրական և բիզնես գիտելիքներ, արտադրանքը ճիշտ ներկայացնելու հմտություններ, հանդիպել ներդրողների և վենչուրային կապիտալիստների։

Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ ներկայացնելով «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրը հաստատելու մասին որոշման նախագիծը, նշեց, որ տարածաշրջանում մրցունակ ու տեխնոլոգիապես առաջատար երկիր դառնալու համար Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը մշակել է «Հայկական Վիրտուալ Կամուրջ» ծրագիրը, որը նպատակ ունի Հայաստանը կապել համաշխարհային այլ տեխնոլոգիական կենտրոնների հետ օգտագործելով հայկական գիտական միտքը, հնարավորությունները և Սփյուռքի ներուժը:

Այսպիսով, Հայաստանը հնարավորություն է ստանում կապվելու աշխարհի առաջատար տեխնոլոգիական կենտրոնների հետ՝ օգտագործելով Սփյուռքի ներուժը, որն էլ իր հերթին ստեղծում է նոր կապեր հայ ձեռներեցների համար ընդլայնելու համաշխարհային տեխնոհսկաների հետ գործակցության աշխարհագրությունը ու հնարավորությունները:

Ծրագրի կարևորագույն փաստը Սիլիկոնյան հովտում տեխնոլոգիական ներկայացվածության ապահովումն է: Այդ նպատակով Սան Հոզե քաղաքում վարձակալվելու է մինչև 250 քմ տարածքով բնակարան, որտեղ «Վիրտուալ Կամուրջ» ծրագրի միջոցով Սիլիկոնյան հովիտ այցելած մասնակիցները 3 շաբաթ կաշխատեն, հանդիպումներ կկազմակերպեն և կապրեն այդ կենտրոնում: Սա նոր կապեր ստեղծելու և մշտական հայկական տեխնոլոգիական ներկայացվածությունը ապահովելու լավագույն միջոցն է:

Ծրագրի շրջանակներում 15 ստարթափերները ևձեռներեցները, անցնելով հատուկ մրցութային փուլ հնարավորություն են ունենալու 7 շաբաթ տեւողությամբ մասնագիտական վերապատրաստման դասընթացներ անցնելու Սիլիկոնյան Հովտի թոփ ձեռնարկատիրական՝ «Դրեյփերի Համալասարանում»: Այս համագործակցության առավելությունը կայանում է նրանում, որ դասընթացի ավարտին բոլոր մասնակիցները իրենց արտադրանքները կներկայացնեն «Դրեյփեր Վենչուր նեթվորկի» հիմնադիր Թիմ Դրեյփերին եւ իր թիմին՝ բացառիկ հնարավրություն ստեղծելով հայ ստարթափերների համար ներգրավելու ներդրումներ համաշխարհային ճանաչում ունեցող ներդրումային ընկերություննից:

  • Կիսվել: