Կառավարությունը դասական աճուրդով կօտարի Գյումրիում ՆԳՆ-ին ամրացված շենքը. Մեկնարկային գինը 122 մլն դրամ է
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 23-ի նիստում պետական գույքն օտարելու մասին որոշում կայացրեց: Խոսքը ՆԳՆ-ին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, Գյումրի քաղաքի Ղուկասյան փողոց 30/6 վարչական շենք հասցեում գտնվող 930.19 քառ. մետր մակերեսով վարչական շենքի, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված 0.1089 հեկտար մակերեսով հողամասի մասին է, որը կօտարվի դասական աճուրդով:
Աճուրդով օտարման ենթակա Գույքի վաճառքի նվազագույն մեկնարկային գինը սահմանվել է գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 121,9 մլն դրամ։
Գույքի տվյալ պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը 97 մլն 861 հազար 365 դրամ է:
Գույքի աճուրդի հաղթող մասնակիցը պարտավոր է արձանագրությունն ստորագրելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում փոխանցել լոտի գինն ամբողջությամբ՝ հաշվանցելով նախավճարը։
Այս որոշմամբ սահմանվել է նաև, որ առաջին աճուրդի ժամանակ չվաճառված Գույքի վաճառքի նպատակով մինչև Գնահատման հաշվետվության ժամկետի ավարտը՝ 2025 թվականի հոկտեմբերի 18-ը կազմակերպել հերթական աճուրդներ՝ առանց Գույքի վաճառքի մեկնարկային գնի նվազեցման։