շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
Կառավարությունը ցանկանում է վեց ամիս ժամկետով սահմանափակել  սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնի արտահանումը

Կառավարությունը ցանկանում է վեց ամիս ժամկետով սահմանափակել սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնի արտահանումը

ՀՀ կառավարությունը ցանկանում է վեց ամիս ժամկետով սահմանափակել ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքի (սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնի) արտահանումը: Այս մասին հարցը ներառված է կառավարության հունվարի 14-ի նիստի օրակարգում:

«Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքի (սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնի) արտահանումը սահմանափակելու, տեղական արտադրությունը պաշտպանելու և հումքային բազայով ապահովման, ինչպես նաև Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտի գործունեությունը խթանելու անհրաժեշտությամբ»,- ասված է որոշման նախագծում:

Օրենքի ընդունումը հնարավորություն կտա ԵԱՏՄ օրենսդրության շրջանակներում` սահմանափակումներ կիրառել այնպիսի ապրանքների արտահանման նկատմամբ, ինչը վերամշակելով տեղում կնպաստի երկրի երկրի պաշտպանության և անվտանգության ապահովմանը:

  • Կիսվել: