շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կառավարությունը բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսության զարգացումը հռչակել է առաջնահերթ ուղղություն. Էկոնոմիկայի փոխնախարար

Կառավարությունը բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսության զարգացումը հռչակել է առաջնահերթ ուղղություն. Էկոնոմիկայի փոխնախարար

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը մասնակցել է փետրվարի 21-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացած ԵԱՏՄ անդամ պետություններում միկրոէլեկտրոնային արդյունաբերության զարգացման հարցերին նվիրված կլոր սեղան-քննարկմանը։

Միջոցառմանը, որը նախագահում էին Բելառուսի Հանրապետության արդյունաբերության նախարար Պյոտր Պարխոմչիկը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ, արդյունաբերության և ագրոարդյունաբերության գծով նախարար Արտակ Քամալյանը, մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի պատվիրակությունները, ինչպես նաև ԵԱՏՄ միկրոէլեկտրոնիկայի ոլորտի շուրջ 50 խոշոր մշակող և արտադրող ընկերությունների ներկայացուցիչներ։

Իր ելույթում Ռաֆայել Գևորգյանը նշել է, որ ՀՀ Կառավարությունը նորարարական բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսության զարգացումը հռչակել է որպես առաջնահերթ ուղղություն։

Նա հավելել է, որ Հայաստանում զգալի զարգացում և առաջընթաց են ապրել տեղեկատվական ու հեռահաղորդակցային տեխնոլոգիաները։ Ըստ էկոնոմիկայի փոխնախարարի՝ առկա ներուժի մասին է վկայում հայտնի մի շարք կորպորացիաների (Synopsys, IBM, Mentor Graphics և այլն) գիտահետազոտական գործունեությունը Հայաստանում։

Միջոցառման ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ տարածքում միկրոէլեկտրոնիկայի, այդ թվում՝ միկրոսխեմաների արտադրության ոլորտում համագործակցության զարգացման, ԵԱՏՄ անդամ պետությունների համապատասխան գիտատեխնիկական ընկերությունների և կազմակերպությունների միջև գործնական կապերի հաստատման, ինչպես նաև համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների կենսագործման հնարավորություններն ու հեռանկարները։

Փետրվարի 21-ին, միջոցառման շրջանակներում, Ռաֆայել Գևորգյանը ճանաչողական շրջայց է կատարել միկոէլեկտրոնիկայի ոլորտում կիրառվող տեխնոլոգիական լուծումների համար մասնագիտացված սարքավորումների մշակմամբ և թողարկմամբ զբաղվող «Պլանար» ԲԲԸ-ում, իսկ փետրվարի 22-ին այցելել է բազմապրոֆիլ նշանակության էլեկտրոնային սարքավորումների, ինտեգրալային միկրոսխեմաների 2 արտադրության գործում մասնագիտացած «Ինտեգրալ» ընկերություն, նաև «Մինսկի ռադիոնյութերի գիտահետազոտական ​​ինստիտուտ» ԲԲԸ, որտեղ ծանոթացել է ձեռնարկություններում արտադրական գործընթացի կազմակերպմանն ու տեխնոլոգիական կարողություններին, թողարկվող արտադրանքի տեսականուն։

Возможно, это изображение (6 человек, люди стоят, люди сидят и в помещении)

  • Կիսվել: