չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Կառավարությունը 64 մլն 800 հազար դրամ է հատկացրել Արթիկի ջրամբարի նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման նպատակով

Կառավարությունը 64 մլն 800 հազար դրամ է հատկացրել Արթիկի ջրամբարի նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման նպատակով

Կառավարությունն այսօրվա որոշմամբ 64 մլն 800 հազար դրամ է նախատեսել «Ոռոգման համակարգի առողջացում» ծրագրի «Փոքր և միջին ջրամբարների կառուցում» միջոցառման շրջանակներում Շիրակի մարզի Արթիկի ջրամբարի նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման նպատակով։

Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 129.6 մլն դրամ, որը վճարվելու է փուլային տարբերակով՝ 1-ին կիսամյակում և ինն ամսում հատկացվելու է 20 տոկոս կանխավճար՝ 25 մլն 920 հազար դրամ, իսկ տարեկան՝ 50 տոկոս կամ 64 մլն 800 հազար դրամ։

  • Կիսվել: