ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կառավարությունը 4.4 մլրդ դրամ հատկացրեց 15.1 կմ ճանապարհ հիմնանորոգելու համար

Կառավարությունը 4.4 մլրդ դրամ հատկացրեց 15.1 կմ ճանապարհ հիմնանորոգելու համար

Կառավարությունը հաստատեց «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ ու լրացումներ, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ և գնման պայմանագրերում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

«Նախագծով նախատեսում ենք ֆինանսական միջոցներ հատկացնել ՏԿԵ նախարարությանը, որի շրջանակներում կիրականացվեն ճանապարհաշինական մի շարք ծրագրեր: Նախատեսում ենք ֆինանսավորել 2023-ի հիմնանորոգման ծրագրով նախատեսված մի շարք օբյեկտներ, ճանապարհահատվածներ, ինչպես նաև ֆինանսավորել որոշ ճանապարհահատվածներ, որոնք մեկնարկել էին 2022 թվականին, բայց պետք է շարունակվեն և ավարտվեն 2023 թվականին, ֆինանսավորել ճանապարհահատվածներ, որոնք ավարտվել են 2022 թվականին, ներկայումս գտնվում են շահագործման ընդունման գործընթացում, և անհրաժեշտ է կատարել հետավարտական 5 տոկոսի վճարումներ: Նախագծում ներառված հիմնանորոգվող ճանապարհների ընդհանուր երկարությունը 15.1 կմ է, որից 7.2 կմ-ը՝ միջպետական, 4 կմ-ը՝ հանրապետական և 3.9 կմ-ը տեղական նշանակության ճանապարհահատվածներ են»,- ասաց ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը:

Նախարարի տեղակալը նշեց, որ նախագծի ընդունման արդյունքում «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրով նախատեսված միջոցառումների շրջանակում ընդհանուր առմամբ առաջարկվում է ֆինանսավորել շուրջ 4 մլրդ 294 մլն 441 հազար դրամի չափով ֆինանսական միջոցներ, որից շինարարական աշխատանքների գծով կնախատեսվեն 4 մլրդ 223 մլն 775 հազար դրամի չափով ֆինանսական միջոցներ. մնացած գումարը կնախատեսվի տեխնիկական հսկողության, հեղինակային հսկողության և երեք օբյեկտների գծով նախագծեր պատվիրելու աշխատանքները ֆինանսավորելու համար: 

  • Կիսվել: