երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Կառավարությունը 2 բնակելի տարածք է նվիրել այդ տարածքում բնակվող ընտանիքներին

Կառավարությունը 2 բնակելի տարածք է նվիրել այդ տարածքում բնակվող ընտանիքներին

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 28-ի նիստում բնակելի տարածքներ նվիրելու որոշում կայացրեց:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունման արդյունքում կլուծվի ոչ միայն ՀՀ քաղաքացիների բնակապահովության խնդիրները և կբարելավվի բնակչության սոցիալական պայմանները, այլ նաև բնակիչների մոտ խթաններ կառաջացնի հանրակացարանային տարածքների պահպանության և ընթացիկ վերանորոգման հարցերը լուծելու գործում (բնակելի տարածքներն անմխիթար վիճակում են և օրեցօր ավելի անմխիթար են դառնում):

ՀՀ ՏԿԵ նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտե են մուտքագրվել տեղաբնակ քաղաքացիների դիմումներ՝ իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքներն իրենց նվիրելու խնդրանքով: Ղեկավարվելով Որոշման պահանջներով՝ Կոմիտեն նախապատրաստել էր 4 բնակելի տարածքների բնակիչների՝ իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքներն իրենց նվիրելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ:

Ընդհանուր հաշվով այս նախագծով առաջարկվում է նվիրատվության ներկայացնել 2 բնակելի տարածքներ, 2 ընտանիքներ (6անձիք):

Նախագծի ցանկում ընդգրկվել են Կոմիտեի հաշվեկշռում հաշվառված՝ Վայոց ձորի մարզ, Եղեգիս համայնք, գյուղ Քարագլուխ, 6-րդ փողոց, 4-րդ շենք, 2-րդ բնակարան և Արենի համայնք, գյուղ Աղավնաձոր, 22-րդ փողոց, 7-րդ շենք, 8-րդ բնակարան հասցեների բնակելի տարածքները:

  • Կիսվել: