հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Կառավարությունը 17,74 մլրդ դրամ հատկացրեց ՏԿԵ նախարարությանը՝ ճանապարհաշինության համար

Կառավարությունը 17,74 մլրդ դրամ հատկացրեց ՏԿԵ նախարարությանը՝ ճանապարհաշինության համար

Ընդհանուր առմամբ՝ հիմնանորոգվող, վերակառուցվող ճանապարհների երկարությունն այս փաթեթում 89,6 կմ է, իսկ պատվիրվող նախագծերը 168 կմ: Այս բոլորի համար՝ և՛ հիմնանորոգումների և նախագծերի համար նախատեսվում է հատկացնել 17,74 մլրդ դրամ, որից միայն 16,626-ը շինարարության համար է, 173-ը՝ տեխնիկական հսկողության, հեղինակային հսկողության 162 և նախագծային փաստաթղթերի համար՝ 79 մլն դրամ: Այս մասին այսօր կառավարության նիստում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ և գնման պայմանագրերում փոփոխություններ կատարելու մասին հարցը:

Նրա խոսքով, կան ծրագրեր, որոնք 2022 թվականին սկսվել և շարունակվում են, կան ծրագրեր, որոնք 2023 թվականին մեկնարկեն.

«Կան մի շարք նախագծեր, որոնք պատվիրել ենք, հիմա պետք է վճարենք, նախագծերն ընդունենք նախագծող ընկերություններից և դրանց մրցութային գործընթացը սկսենք:

Այդ ճանապարհահատվածներից 13-ը սկսվել են նախորդ տարի և հիմա դրանցից առնվազն 10-ը առաջիկա 4 ամսիներին կավարտվեն, այսինքն ավարտական փուլում են, դրանցից 2-3-ը մի քիչ ավելի երկար՝ տարվա մեջ կավարտենք, թեև գործընթացը 2022-ին սկսվել է, բայց բուն շինարարությունը 2023-ին կսկսվի:

6 նախագիծ ունենք, որոնց մրցույթներն աշնանը արել էինք, հիմա նոր մեկնարկն է տրվում: Ունենք 24 նախագծեր, որոնք պատվիրել ենք, հիմա կընդունենք նախագծող ընկերություններից՝ 24-ից 21-ի մեկնարկը կտանք այս տարի, 3-ը նախնական նախատեսվում է 2024 թվականին»,- ներկայացրեց Սանոսյանը և հավելեց, որ վերջինների դեպքում եթե հանգամանքները փոխվի ու կարողանան ավելի վաղ սկսել աշխատանքները, ապա ավելի վաղ կսկսեն:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ անդրադառնալով փաթեթում ներառված նախագծերին և ներկայացրեց յուրաքանչյուր փաստաթուղթը, այդ թվում է Երևան-Մեղրի ավտոճանապարհի Սուրենավան-Երասխ 12 կմ-անոց հատվածի հիմնանորագումը, նույն ճանապարհի՝ Քաջարանից դեպի Մեղրի 8,2 կմ-անոց հատվածի շինարարությունը, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի, Սևան-Լճաշեն-Չկալովկա ճանապարհահատվածի և մի շարք այլ հատվածների վերանորոգումն ու շինարարությունը:

Կառավարությունը նախագիծն ընդունեց։ Գումարը հատկացվեց ՏԿԵ նախարարությանը: 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: