չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Կառավարությունը 145 միլիոն 991 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի 10 սուբվենցիոն ծրագրերի համար

Կառավարությունը 145 միլիոն 991 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի 10 սուբվենցիոն ծրագրերի համար

ՀՀ կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 20-ի հերթական նիստում որոշում է կայացվել  Գեղարքունիքի մարզում 10 սուբվենցիոն ծրագրերի համար 145 միլիոն 991 հազար դրամ հատկացնելու մասին։

Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, 8 միլիոն 337,8 հազար դրամ հատկացվել է Արծվանիստ համայնքի նոր կապտաժի կառուցման եւ որոշակի հատվածներում երկաթյա խողովակները  նորով փոխարինելու, 7 միլիոն  504,2 հազար  դրամ՝ Ակունք համայնքի մշակույթի տան վերանորոգման, 28 միլիոն 187,7 հազար  դրամ՝ Մարտունի համայնքի «Մանկական արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի շինության 1-ին հարկի վերանորոգման եւ 2-րդ հարկի դռների եւ պատուհանների փոխարինման, 24 միլիոն 288,4 հազար դրամ՝ Մարտունի համայնքի արտաքին լուսավորության համակարգի լամպերի փոխման, Կարապետյան, Հերացի, Գետափնյա 1, Գ. Նժդեհ եւ Կամոյի փողոցի լուսավորության նոր համակարգի կառուցման, 402 հազար 900 դրամ՝ Ճամբարակ համայնքի Գետիկ, Դպրաբակ բնակավայրերի, ինչպես նաեւ՝ Ճամբարակ քաղաքի Զ. Անդրանիկ եւ Սարալանջ փողոցների լուսավորության ցանցի կառուցման, 9 միլիոն 262,4 հազար դրամ՝ Լճավան համայնքի խմելու ջրագծի վերակառուցման եւ ջրամբարի վերանորոգման, 38 միլիոն  328,3 հազար դրամ՝ Գավառ քաղաքի Սայաթ-Նովա փողոցի եւ գերեզմանոցի ճանապարհի ասֆալտապատման, 6 միլիոն 197,9 հազար դրամ՝ Լուսակունք համայնքի ներհամայնքային փողոցների գիշերային լուսավորության անցկացման, 19 միլիոն 922,5 հազար դրամ՝ Շողակաթ համայնքի Շողակաթ գյուղում ասֆալտապատման աշխատանքների, 3 միլիոն 559,8 դրամ՝ Շողակաթ համայնքի Շողակաթ գյուղում բազմաբնակարան շենքի մուտքերի եւ դռների վերանորոգման աշխատանքների համար։

Վերոնշյալ բոլոր ծրագրերը գտնվում են ավարտական փուլում։

  • Կիսվել: