երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Կառավարությունը 1 միլիարդ 249 457,5 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի սուբվենցիոն ծրագրերի համար

Կառավարությունը 1 միլիարդ 249 457,5 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի սուբվենցիոն ծրագրերի համար

ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի հերթական նիստում որոշում է կայացվել 1  միլիարդ 249 457,5 հազար դրամ  հատկացնել Գեղարքունիքի մարզի 15 սուբվենցիոն ծրագրերի համար։

Այդ թվում՝

51 միլիոն  427,7 հազար դրամ հատկացվել է Ճամբարակ համայնքի   Ճամբարակ քաղաքի ջրամբարի արտաքին  ջրագծի և ջրընդունիչի  վերակառուցման, Վերին Ճամբարակ թաղամասի «Զնգզնգան աղբյուր» ջրագծի վերակառուցման, Վահան բնակավայրի արտաքին ջրագծի վերանորոգման, Այգուտ բնակավայրի արտաքին ջրագծի վերակառուցման  աշխատանքների համար/Վահան, Այգուտ/։

14  միլիոն 689,8  հազար դրամ՝  Վարդենիս համայնքի Ռոմանի փողոցի ասֆալտապատման և կահավորման համար։
20 միլիոն  096,9 հազար դրամ՝ Գավառ համայնքում եւ Ծովազարդ, Լճափ, Հայրավանք, Նորատուս, Կարմիրգյուղ, Գեղարքունիք, Լանջաղբյուր, Սարուխան, Գանձակ և Ծաղկաշեն գյուղերում խաղահրապարակների եւ պուրակների կառուցման համար/ Գավառ բն․ Արծվաքար թաղամաս, Գեղարքունիք, Լանջաղբյուր/։

153 միլիոն  252,0 հազար դրամ՝  Գավառ քաղաքում և Նորատուս գյուղում ասֆատապատման աշխատանքների իրականացման համար։

24  միլիոն 259,2 հազար դրամ՝ Ճամբարակ համայնքի Վերին Ճամբարակ թաղամասում նոր խաղահրապարակի կառուցման, Ճամբարակի կենտրոնական զբոսայգու բարեկարգման, ցանկապատի վերանորոգման, 44-օրյա պատերազմում Ճամբարակ համայնքից զոհված զինծառայողներին հարգանքի տուրք մատուցելու համար հուշահամալիրի կառուցման և «Տոռնադո» պատկերով հուշարձան-քանդակի ձեռքբերման աշխատանքների /Տոռնադո հուշարձան,  Վերին Ճամբարակ թաղամասում նոր խաղահրապարակի կառուցման, Ճամբարակի կենտրոնական զբոսայգու բարեկարգման, ցանկապատի վերանորոգման / համար։
156 միլիոն 821,1 հազար դրամ՝  Մարտունի համայնքի «Մարտունի քաղաքում և համայնքի  Արծվանիստ, Ծովինար, Վարդենիկ, Զոլաքար, Աստղաձոր, Վաղաշեն, Գեղհովիտ, Լեռնակերտ, Մադինա, Վ Գետաշեն և  Ձորագյուղ բնակավայրերում ոռոգման ջրատարների կառուցման  և վերանորոգման» համար /ք․ Մարտունի, Գեղհովիտ, Լեռնակերտ/։

114 միլիոն  844,9 հազար դրամ՝ Մարտունի համայնքի «Մարտունի համայնքի Արծվանիստ, Ծովինար, Զոլաքար, Աստղաձոր, Լիճք, Ծակքար, Ձորագյուղ, Վարդաձոր, Վարդենիկ և Երանոս բնակավայրերում խմելու նոր  ջրագծերի կառուցման  և Վարդաձոր, Վարդենիկ և Ծովինար բնակավայրերում խմելու ջրի կապտաժիների կառուցման» համար /Զոլաքար,Ձորագյուղ /։
102 միլիոն  368,1 հազար դրամ՝  Մարտունի համայնքի «Մարտունի քաղաքում և համայնքի  Արծվանիստ, Ծովինար, Վարդենիկ, Զոլաքար, Աստղաձոր, Վաղաշեն, Գեղհովիտ, Լեռնակերտ, Մադինա, Վ Գետաշեն և  Ձորագյուղ բնակավայրերում ոռոգման ջրատարների կառուցման  և վերանորոգման» համար /Արծվանիստ, Ծովինար/։

44 միլիոն  045,7 հազար դրամ՝  Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի 6 հատ բազմաբնակարան բնակելի շենքների տանիքների հիմնանորոգման` Խ Ստեփանյան 5, Խ Ստեփանյան 7, Երիտասարդության 3,Երիտասարդության 12 , Ա․ Սեսմանուկյան 5, Լեռնագործների ½ համար:  /Խ․ Ստեփանյան 5 և 7, Երիտասարդության 3 և 12, /։

72 միլիոն  479,0 հազար դրամ՝ Վարդենիս համայնքի Ախպրաձոր, Ակունք, Արփունք, Լուսակունք, Խաչաղբյուր, Մաքենիս, Շատջրեք, Տրետուք, Մեծ Մասրիկ, Նորաբակ բնակավայրերում ոռոգման ջրի գրագծերի կառուցման կամ վերակառուցման համար /Շատջրեք/։
41 միլիոն  515,4  հազար դրամ՝ Վարդենիս համայնքի 4 հատ բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգման համար /Խ. Ստեփանյան 3, Երիտասարդության 6, Սեսմանուկյան 1 և Սեսմանուկյան 1ն րբ 14 շենքեր/։

258 միլիոն  021,4 հազար դրամ՝  Մարտունի համայնքի Մարտունի համայնքային կենտրոնի Գարեգին Նժդեհ, Կոմիտաս, Գետափնյա 2, Կարապետյան փողոցների, Արծվանիստ, Ծովինար,  Վարդենիկ, Զոլաքար, Գեղհովիտ, Գեղհովիտ բնակավայրի Լեռնակերտ տարածքի,Ն. Գետաշեն, Վ. Գետաշեն, Լիճք, Ծակքար, Ձորագյուղ, Վարդաձոր, Երանոս բնակավայրերում տարբեր փողոցների երթևեկելի հատվածների ասֆալտապատմար, ինչպես նաև Ծակքար բնակավայրի 6-րդ և 10-րդ փողոցները միացնող կամրիջի կառուցման համար/Կարապետյան, Գարեգին Նժդեհ, Կոմիտաս, Գետափնյա 2, Գեղհովիտ բն․, Զոլաքար, Ն․ Գետաշեն,Լիճք, Վարդաձոր, Երանոս /

170  միլիոն 640,2  հազար դրամ՝  Մարտունի համայնքի «Մարտունի քաղաքի Թումանյան, Սայաթ Նովա,  Շահումյան և Հեռուստաաշտարակի փողոցների մայթերի կառուցում սալարկմամբ, ինչպես նաև Ներքին Գետաշեն բնակավայրի Ն. Դեմեր թաղամասի 1-ին փողոցից մինչև Դուրան թաղամասի 10-րդ փողոցի միջակայքում ընկած մայթերի կառուցում սալարկմամբ» ծրագրերի իրականացման համար։

1 միլիոն 240,0 հազար դրամ՝ Մարտունի համայնքի կարիքների համար վերհան ավտոմեքենայի, ազդարարման շչակների, դահլիճային նստարանների և  այլ անհրաժեշտ գույքի ձեռքբերման համար։

23 միլիոն 756,1 հազար դրամ՝  Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի Պռոշյան 2, Երևանյան 36, 42, 43  և 51 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների վերանորոգման համար /Երևանյան 36, 42/։

  • Կիսվել: