չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Կառավարությունում կայացել է ԵՄ Տնտեսական և ներդրումային պլատֆորմի մեկնարկն ազդարարող առաջին նիստը

Կառավարությունում կայացել է ԵՄ Տնտեսական և ներդրումային պլատֆորմի մեկնարկն ազդարարող առաջին նիստը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի համանախագահությամբ մեկնարկել են ԵՄ Տնտեսական և ներդրումային պլատֆորմի աշխատանքները:

Փոխվարչապետը նիստի սկզբում կարևորել է նման ձևաչափով աշխատանքների կազմակերպումը՝ ընդգծելով ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանի ներքո մշակված ծրագրերի ռազմավարական նշանակությունը Հայաստանի համար:

Մհեր Գրիգորյանը նաև ընդգծել է եվրոպական ֆինանսական կառույցների առանցքային դերը՝ որպես ծրագրերի իրականացնող ամենակարևոր օղակներ:

Նիստի ընթացքում ՀՀ գերատեսչությունների ներկայացուցիչները և ԵՄ գործընկերներն անդրադարձել են համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին և համագործակցության հնարավոր նոր ուղղություններին:

Նիստի ավարտին տեղի է ունեցել ՀՀ ֆինանսների նախարարության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Երևանի էներգաարդյունավետության երկրորդ փուլ» ֆինանսական պայմանագրի, Երևանի քաղաքապետարանի և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Երևանի էներգաարդյունավետության երկրորդ փուլ» ծրագրի իրականացման մասին և ծրագրի իրականացմանն աջակցելու նպատակով խորհրդատվական ծառայություններ մատուցելու վերաբերյալ համագործակցության համաձայնագրերի ստորագրման արարարողությունը: Միջոցառման շրջանակներում ստորագրվել է նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ միջև Արևելյան գործընկերության երկրներում Կանայք բիզնեսում ծրագրի շրջանակներում տրամադրվող չորրորդ վարկը: 

  • Կիսվել: