հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կառավարության ծրագրում ներկայացված նպատակադրումները միտված են բոլորիս կյանքը բոլորովին այլ կերպ դարձնելուն. Պապոյան

Կառավարության ծրագրում ներկայացված նպատակադրումները միտված են բոլորիս կյանքը բոլորովին այլ կերպ դարձնելուն. Պապոյան

Կառավարության ծրագրում ներկայացված են բավականին հավակնոտ ցուցանիշներ, թիրախներ, նպատակադրումներ: Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ՛՛Քաղաքացիական պայմանագիր՛՛ խմբակցության անդամ, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Դրանք միտված են առաջիկա 5 տարում մեր բոլորի կյանքը բոլորովին այլ կերպ դարձնելուն: Այդ նպատակադրումներին հասնելու համար առկա են որոշակի թվային ցուցանիշներ: Դրանցից ամենակարևորը ՀՆԱ-ի 7 տոկոս միջին աճ ապահովելն է, որը պետք է հանգեցնի գործազրկության 10 տոկոս մակարդակից իջեցնելուն՛՛:

Ցույց տալու համար, որ կառավարության ուղենշած նպատակներն իրատեսական են, Պապոյանը որոշ ցուցանիշներ ներկայացրեց. ՛՛Եթե 2019 թվականի առաջին կիսամյակում իրականացված շինարարության ծավալը կազմել էր մոտ 900 միլիարդ դրամ, ապա 2021 թվականին այն աճել է 15 տոկոսով կամ 135 միլիարդ դրամով:

Կամ եթե 2019-ի առաջին կիսամյակում հանքագործական արդյունաբերության և բաց հանքերի շահագործման ծավալը կազմում էր մոտ 159 միլիարդ դրամ, ապա 2021 թվականի առաջին կիսամյակում այդ ծավալը հասել է մոտ 300 միլիարդ դրամի կամ աճել է 89 տոկոսով՛՛:

 

  • Կիսվել: