ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կառավարության որոշմամբ հաստատվել է Պետական ստանդարտացման 2023 թվականի ծրագիրը և ստանդարտացման աշխատանքների ցանկը

Կառավարության որոշմամբ հաստատվել է Պետական ստանդարտացման 2023 թվականի ծրագիրը և ստանդարտացման աշխատանքների ցանկը

Կառավարության որոշմամբ հաստատվել է Պետական ստանդարտացման 2023 թվականի ծրագիրը և ստանդարտացման աշխատանքների ցանկը։ Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից։
 
Ծրագրի հիմնական նպատակն է ՀՀ-ում տնտեսության ճյուղերի ինովացիոն զարգացման համար ստեղծել միջազգային և եվրոպական ստանդարտներին ներդաշնակ ազգային ստանդարտների արդիականացված ֆոնդ, ապահովել ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարումը, աջակցել ռազմարդյունաբերության, էներգախնայողության և էներգաարդյունավետության, պարենային և ոչ պարենային արտադրանքի, բարձր տեխնոլոգիաների, առողջապահության, բնապահպանության, հողի որակի, ռազմարդյունաբերության, ոլորտներում աշխատանքների կարգավորմանը և արդյունավետության բարձրացմանը:

  • Կիսվել: