կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Կառավարության նիստի օրակարգում 46 հարց է, որից 43-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է (ուղիղ)

Կառավարության նիստի օրակարգում 46 հարց է, որից 43-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է (ուղիղ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հունիսի 29-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 46 հարց, որից 43-ը չի զեկուցվում, եւս մեկ հարց գաղտնի է:

Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.

-              Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՊՐՈՖ ԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին,

-              Հայաստանի Հանրապետությունից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներ մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին,

-              «Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաև երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության առաջարկության մասին,

-              Պարենային անվտանգության համակարգի զարգացման ռազմավարությունը և 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին,

-              Սիմոն Գևորգի Մարտիրոսյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին եւ այլ հարցեր:

  • Կիսվել: