հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Կառավարության նիստի օրակարգում 34 հարց է, որից 31-ը չի զեկուցվում (ուղիղ)

Կառավարության նիստի օրակարգում 34 հարց է, որից 31-ը չի զեկուցվում (ուղիղ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ փետրվարի 13-ին, անցկացնում  է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 34 հարց, որից չի զեկուցվում 31-ը:

Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.

- 24. Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության ենթակա գործունեության տեսակների ցանկը սահմանելու մասին,

- 23. Աջակցության կենտրոնի գործունեությանը, մատուցվող ծառայություններին և անձնակազմին ներկայացվող պահանջները և աջակցության կենտրոնի կողմից ծառայությունների մատուցման կարգը հաստատելու մասին,

- 10. Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԴՈՒՍՏՐ ՄԱՐԻԱՆՆԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին,

- 7. «Եվրասիական Կինոակադեմիայի ստեղծման մասին 1997 թվականի մարտի 27-ի հիմնադիր պայմանագրի գործողության դադարման մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին և այլ հարցեր:

  • Կիսվել: