ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կառավարության ներկայացուցիչը ներկայացրել է երկրում ամենահանրահայտ տասը ավիաընկերությունները

Կառավարության ներկայացուցիչը ներկայացրել է երկրում ամենահանրահայտ տասը ավիաընկերությունները

Հիմա ես ձեզ կներկայացնեմ տասը ամենահանրահայտ ավիաընկերությունները Հայաստանում։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, «Ավիացիայի մասին» օրենքում լրացումներ մտցնելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, հունվարի 16-ին ասել է հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը։  

Առաջին տեղը, նրա խոսքով, զբաղեցրել է հայկական «Flyone» ավիաընկերությունը՝ 458,5 հազար ուղեւորով։ Երկրորդ տեղում ռուսական «Ազիմուտ» ընկերությունն է։ Հաջորդը ռուսական «Աերոֆլոտ եւ «Red wings» ընկերություններն են, որոնք զբաղեցրել են երրորդ եւ չորրորդ տեղերը համապատասխանաբար։

«Հինգերորդ տեղում «Armenia air company» ընկերությունն է, վեցերորդում՝ ռուսական «Utair» ընկերությունը, յոթերորդում՝ հունգարական «Wizz Air» ընկերությունը, ութերորդում՝ «Ռոսիա» ավիաընկերությւոնը, իններորդում՝ «Ffy Dubai»-ը, տասներորդում՝ հունական «Aegean Airlines» ընկերությունը»,- նշել է փոխնախարարը։

  • Կիսվել: