ուրբաթ, հունիս 28
28 / 6 / 2024
Կառավարության կողմից հավանության է արժանացել ՀՀ-ում համաշխարհային առևտրի կենտրոն ստեղծելու ծրագիրը․ Նախարար

Կառավարության կողմից հավանության է արժանացել ՀՀ-ում համաշխարհային առևտրի կենտրոն ստեղծելու ծրագիրը․ Նախարար

«Արագած» ներդրումային ծրագիրը հիմա ընթացքի մեջ է, նախատեսվում է 190 միլիոն դոլարի ներդրում և 1100 աշխատատեղի ստեղծում, «Մայլեռ» ներդրումային ծրագիրը, որն արդեն ընթացքի մեջ է և արդեն իսկ դրա առանձին բաղադրիչներն աշխատում են, ընդհանուր 30 միլիարդի ներդրում է կատարվելու, որի մեծ մասն արդեն իսկ կատարվել է և մինչև 1500 հիմնական աշխախատեղ է նախատեսվում ստեղծել։  Այս մասին այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը

Պապոյանը նշեց, որ ՀՀ-ում կստեղծվի համաշխարհային առևտրի կենտրոն. «Կառավարության կողմից հավանության է արժանացել ՀՀ-ում համաշխարհային առևտրի կենտրոն ստեղծելու ծրագիրը, պայմանագիրն արդեն իսկ ստորագրել ենք, 212 միլիոն դոլարի ներդրում է նախատեսվում և կստեղծվի մինչև 10 հազար նոր աշխատատեղ»:

  • Կիսվել: