ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կապիտալի շուկայի զարգացման ծրագիրը հաստատվեց

Կապիտալի շուկայի զարգացման ծրագիրը հաստատվեց

Կապիտալի շուկայի զարգացման ծրագիրն այսօր կառավարության նիստում հաստատեց:

Ծրագիրը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: Նրա խոսքով՝ այս փաստաթղթի մշակումը պայմանավորված է Հայաստանի կապիտալի շուկայի ոլորտում իրականացվող բարեփոխումների արդյունավետ իրականացման նպատակով միասնական քաղաքականության կիրառման, բարեփոխումների հիմնական ուղղությունների եւ ակնկալվող արդյունքների սահմանման անհրաժեշտությամբ:

Փաստաթղթով ներկայացվում են կապիտալի շուկայի զարգացման համապարփակ ռազմավարական ուղղությունները, որոնք համախմբում են շուկայի վերլուծության արդյունքում բացահայտված խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումներն ու գործողություները, դրանց ակնկալվող արդյունքը, հիմնական պատասխանատու կառույցները եւ կատարման ժամկետները:

Նշենք նաեւ, որ փաստաթղթի նպատակն է նպաստել Հայաստանում կապիտալ շուկայի զարգացմանը, ներդնել կապիտալի շուկայի այնպիսի գործիքներ, որոնք կապահովեն երկրում ձեւավորված խնայողությունների ներդրումը տնտեսության իրական հատվածում, թույլ կտան բնակչությանը մասնակցել երկրում իրականացվող ներդրումային ծրագրերին եւ ստանալ դրանցից եկամուտներ:

  • Կիսվել: