կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կապանից 22 չվերթ է իրականացվել, ընդամենը 189 ուղևոր է տեղափոխվել. նախարար

Կապանից 22 չվերթ է իրականացվել, ընդամենը 189 ուղևոր է տեղափոխվել. նախարար

Կապանի օդանավակայանից այս տարի իրականացվել է 22 չվերթ. Չվերթ ասելով նկատի ունենք գնալ-գալը: Այս մասին այսօր տարին ամփոփող մամուլի ասուլիսում նշեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

«Տեղափոխել ենք ընդամենը 189 ուղեւոր, հիմնականում այնպես է լինում, որ բոլոր մոտսերը վաճառված չեն: Մենք հասկանում ենք՝ ինչու է այդպես, դրա համար շարունակում ենք մեր գրաֆիկով, չենք դադարեցնում չվերթները եւ մենք որոշակի դրական միտում տեսնում ենք դեկտեմբերին, սկսել է ավելանալ: Երբ դնենք մեր սարքավորումները եւ ավելի քիչ կախված կլինեն եղանակային պայմաններից, շատ ավելի կանոնավոր կաշխատի, ուղեւորներին քանակը կավելանա»,-ասաց Սանոսյանը:

Անդրադառնալով կապիտալ ծախսերին, նա ասաց. «2021-ին 77 մլրդ դրամի կապիտալ ծրագիր ենք արել, 2022-ին՝ 95 մլրդ, իսկ այս տարի 141 մրդ դրամ: Դուք տեսեք՝ մենք ինչ աճ ունենք կապիտալ ծրագրերի մասով:

  • Կիսվել: