երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ջուրը պետք է թանկանա, որպեսզի ֆերմերները տնտեսելու ավելի մեծ մոտիվացիա ունենան. Քերոբյան

Ջուրը պետք է թանկանա, որպեսզի ֆերմերները տնտեսելու ավելի մեծ մոտիվացիա ունենան. Քերոբյան

Ավելի լավ է չեղյալ հայտարարել ոռոգման ջրի սուբսիդիաները, այդ ժամանակ ֆերմերները մոտիվացված կլինեն կաթիլային ոռոգում տեղադրելու համար։ Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Նրա խոսքով՝ տարեկան կաթիլային ոռոգում է սահմանվում շուրջ 1500 հեկտար այգիներում, այդ թվում՝ այլ տնկարկներում։ Վերջերս ժողովրդականություն են ձեռք բերում նաեւ անձրեւացիր կայանքները։

՛՛Այնուամենայնիվ, ժամանակակից եղանակով ոռոգվում է ընդամենը մոտ 10 հազար հեկտար տարածք կամ մշակվող հողերի 2-3 տոկոսը՛՛,-ասաց նախարարը՝ հավելելով, որ երկրում գործում են սուբսիդիաներ նման համակարգերի տեղադրման համար։

՛՛Ջրի տնտեսումից նրանք ֆինանսապես այդքան էլ չեն շահում։ Գուցե նաեւ այն պատճառով, որ կառավարությունը սուբսիդավորում է դրա ինքնարժեքի զգալի մասը։ Ջուրը պետք է թանկանա, որպեսզի ֆերմերները տնտեսելու ավելի մեծ մոտիվացիա ունենան՛՛,-ասաց Քերոբյանը:

  • Կիսվել: