ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ջրարբի համայնքում կվերակառուցվի 735 մետր երկարությամբ ճանապարհ

Ջրարբի համայնքում կվերակառուցվի 735 մետր երկարությամբ ճանապարհ

Ջրարբի համայնքում 735 մ երկարությամբ ճանապարհ կվերակառուցվի. անվտանգ երթևեկ կապահովվի հետիոտների և վարորդների համար: Այս մասին հայտնում են Արմավիրի մարզպետարանից;

Ճանապարհի վերակառուցումը կիրականացվի սուբվենցիոն ծրագրի շրջանակում, որի ընդհանուր բյուջեն կազմում է 93 մլն 325.1 հազ. դրամ: ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 50% է` 46 մլն 647.1 հազ. դրամ, համայնքի մասնակցությունը` 24.3%` 22 մլն 678 հազ. դրամ, իսկ մասնավորի կողմից ներդրումը` 25.7%` 24 մլն դրամ:

Ծրագրով նախատեսված աշխատանքների շրջանակում կիրականացվի Ջրարբի համայնքի Էջմիածին-Մարգարա-Ջրարբի-Ջրառատ միջհամայնքային ճանապարհները կապող Ս. Խաչատրյան փողոցի 735 մ երկարությամբ ճանապարհահատվածի մայթերի նորոգում, երթևեկելի մասի ասֆալտբետոնե ծածկի հիմնանորոգում: Միևնույն ժամանակ նշված հատվածը կկանաչապատվի և 20 լրացուցիչ լուսարձակ կտեդադրվի:

Նախատեսվող շինաշխատանքների ընթացքում ժամանակավոր աշխատատեղեր կստեղծվեն:

 

  • Կիսվել: