չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ջերմուկում ընթանում են խոշոր ներդրումային ծրագրեր. քաղաքը զարգանում է, չի կանգնել. Վահան Քերոբյան

Ջերմուկում ընթանում են խոշոր ներդրումային ծրագրեր. քաղաքը զարգանում է, չի կանգնել. Վահան Քերոբյան

Ջերմուկում ընթանում են խոշոր ներդրումային ծրագրեր՝ մասնավորապես, զբոսաշրջության ոլորտում։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Մոտավորապես մի քանի տասնյակ միլիոն դոլարանոց արժողությամբ ներդրումային ծրագրեր, այսինքն՝ քաղաքը զարգանում է, չի կանգնել։ Բայց նաև պետք է ասեմ, որ բացի անվտանգային խնդիրներից, տեսնում ենք նաև ենթակառուցվածքների զարգացման խնդիրը։ Դա վերաբերում է ոչ միայն Ջերմուկին, այլ նաև մյուս քաղաքներին», - ասաց Քերոբյանը՝ արձագանքելով հարցին, թե 2022-ի սեպտեմբերյան ագրեսիայից հետո արդյո՞ք Ջերմուկը պատրաստ է դիմավորել զբոսաշրջիկներին։

  • Կիսվել: