հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Իրանում ՀՀ դեսպանը և իրանցի բարձրաստիճան պաշտոնյան քննարկել են գազի և էներգետիկայի ոլորտի ծրագրերը

Իրանում ՀՀ դեսպանը և իրանցի բարձրաստիճան պաշտոնյան քննարկել են գազի և էներգետիկայի ոլորտի ծրագրերը

Մայիսի 17-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳ Եվրասիայի գլխավոր վարչության պետ Ալի Ռեզա Հաղիղիանի հետ:

Դեսպան Թումանյանը ներկայացրել է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի լուծման ընթացքը: Մասնավորապես, խոսվել է գազի և էներգետիկայի ոլորտի ծրագրերի, երկկողմ առևտրաշրջանառության և մի շարք այլ հարցերի մասին:

Զրուցակիցներն անդրադարձել են կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի գործում միմյանց հետ արդյունավետ համագործակցությանը: Կարևորվել է առողջապահական անհրաժեշտ պարագաների մատակարարման ուղղությամբ աշխատանքների ակտիվացումը:

  • Կիսվել: