Իրանն ու Հայաստանը պատրաստվում են կարճաժամկետ հեռանկարում քառապատկել համատեղ առևտրի ծավալները (տեսանյութ)
Իրան-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Հերվիկ Յարիջանյանը «90 Տնտեսություն» ինտերնետային կայքին տված հարցազրույցում ասել է.«Վերջերս Հայաստանի էկոնոմիկայի նախարարը 5 օրյա այցով Թեհրանում էր: Այցի ընթացքում պայմանավորվածություններ ձեռք բերվեցին: Հուսով ենք կարճ ժամկետում երկու երկրի առևտրափոխանակման ծավալները 400 միլիոն դոլարից հասցնել 1,5 միլիարդ դոլարի», գրում է parstoday.com-ը:
Իրանի նորարարության և բարգավաճման հիմնադրամի նախագահ Ալի Վահդաթը հայտարարել է, որ առաջիկայում Հայաստանում կբացվի Իրանի նորարարության և բարգավաճման հիմնադրամի գրասենյակը:
Sky News- ին տված հարցազրույցում, Վահդաթն ասել է, որ Նորարարության և բարգավաճման հիմնադրամի ծրագրում առաջնային տեղ է զբաղեցնում գիտելիքահենք ընկերությունների արտադրանքի արտահանման ծավալների աճը: Նրա խոսքերով. «Այդ նպատակին հասնելու համար, նախատեսվում է իրականացնել մի շարք ծրագրեր, այդ թվում արտահանման համար նախատեսված մրցանակները և գիտելիքահեն ընկերությունների արտադրանքի արտահանման համար հնարավորություններ ստեղծելը:
Անդրադառնալով հարևան և տարածաշրջանի երկրների հետ նորարարության և բարգավաճման հիմնադրամի փոխգործակցությանը, նա նշել է.«Անցյալ շաբաթ Քենիայում բացվեց հիմնադրամի գրասենյակը, իսկ մեկ տարի առաջ գրասենյակ էր բացվել Ադրբեջանում: Հուսով ենք հիմնադրամը մինչև տարեվերջ գրասենյակներ կբացի նաև Հայաստանում, Աֆղանստանում և Իրաքում»:
Տեսանյութը՝ այստեղ: