ուրբաթ, հունիս 27
27 / 6 / 2025
Իրանի դեսպանն անդրադարձել է հայ-իրանական սահմանին առաջացող տրանսպորտային խցանումների խնդրին

Իրանի դեսպանն անդրադարձել է հայ-իրանական սահմանին առաջացող տրանսպորտային խցանումների խնդրին

Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի բնորոշմամբ՝ հայ-իրանական սահմանին ժամանակ առ ժամանակ առաջացող տրանսպորտային խցանումները պայմանավորված են բացառապես տեխնիկական խնդիրներով, որոնց լուծման ուղղությամբ երկու երկրներն էլ ակտիվ կապի մեջ են։ 

Այս մասին դեսպանը հայտարարել է մամուլի ասուլիսի ընթացքում։  

«Դրանք ընդամենը տեխնիկական խնդիրներ են։ Երկու կողմում էլ այդ տեխնիկական խնդիրները կան։ Երբեմն 300 բեռնատար գալիս է սահմանային անցակետ, և տեխնիկական պատճառներով այդ քանակության մեքենաների առկայությունը խցանումներ է առաջացնում»,-նշել է դեսպան Սոբհանին։ 

Վերջինիս բնորոշմամբ՝ Հայաստանի ու Իրանի պատկան մարմինները նման հարցերի շուրջ մշտապես կապի մեջ են, որպեսզի հնարավոր լինի երթևեկությունը դյուրացնել  ու տեխնիկական խնդիրները լուծել։ 

«Ինչպես Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, այնպես էլ պետական եկամուտների կոմիտեի հետ կապի մեջ ենք, որպեսզի առավելագույնս կարողանանք դյուրացնել տրանսպորտային շարժը, և նման խնդիրներ չառաջանան։ Կարող են խնդիրներ լինել, սակայն դրանք չեն կարող որպես խոչընդոտ ներկայացվել»,-ընդգծել է Իրանի դեսպանը։ 

 

  • Կիսվել: