հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Իրան-Հայաստան առևտուրը վերականգնվել է

Իրան-Հայաստան առևտուրը վերականգնվել է

Հայաստանի հանրապետության վիճակագրական կոմիտեի ներկայացրած տվյալներով՝ 2020 թվականի առաջին չորս ամիսներին Իրանի և Հայաստանի երկկողմ առևտրի արժեքը կազմել է 101 միլիոն դոլար ՝ մի փոքր գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածում իրականացված առևտրի ծավալին, գրում է parstoday.com-ը:

Ինչպես հաղորդում է ԻԼՆԱ լրատվական գործակալությունը, թեև այս տարի ապրիլ ամսին Իրանից Հայաստան ներմուծումների ծավալը 13 տոկոսով զիջել է անցած տարվա նույն ժամանակահատվածում իրականացված ներկրումների ծավալին, բայց այս տարի մարտ ամսի համեմատ, 70 տոկոս աճ է արձանագրել:

Այս ամիս Հայաստանից դեպի Իրան իրականացված արտահանումների ծավալը կազմել է 8 միլիոն 800 հազար դոլար, ինչը 2019 թվականի ապրիլ ամսվա համեմատությամբ 3.4, իսկ այս տարվա մարտ ամսի համեմատ 52 տոկոս աճ է արձանագրել:

Այս փոփոխությունները վկայում են կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված սահմանափակությունների աստիճանաբար վերացմանը զուգահեռ երկու երկրի միջև առևտրի վերականգնման մասին:

  • Կիսվել: