երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
Իրացման ցանցում դեռևս հանդիպում են խախտումներ թույլ տվող տնտեսավարողներ. ՍԱՏՄ

Իրացման ցանցում դեռևս հանդիպում են խախտումներ թույլ տվող տնտեսավարողներ. ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է կորոնավարակով պայմանավորված իր վերահսկողական աշխատանքները հանրապետության սննդի շղթայի կազմակերպություններում: Այսօր կարգազանց են գտնվել առավելապես իրացման ցանցի տնտեսավարողները: Երևանում դիտարկված մի շարք խանութներում արձանագրվել են թերացումներ, որոնք, ենթադրվում է, այլևս չպետք է թույլ տրվեին. դրանցից մեկում աշխատակիցների ջերմաչափում չի իրականացվել, նաև ոչ պատշաճ են կրել դիմակները, իսկ այլոց մոտ նկատվել են ախտահանման կամ ջերմաչափման գրանցամատյանների թերի լրացման, ախտահանիչ նյութերի բացակայության դեպքեր:

Խախտումներ հայտնաբերվել են նաև մարզային ստուգայցերի ժամանակ:

Բոլոր խախտումների վերաբերյալ արձանագրությունները կներկայացվեն պարետատուն:

ՍԱՏՄ-ն տնտեսավարողներին հորդորում է չթուլացնել զգոնությունն ու պահպանել սահմանված անվտանգության նորմերը` հիշեցնելով, որ խախտումների արձանագրմանն անխուսափելիորեն կհետևի վարչական պատասխանատվության կիրառումը ՀՀ պարետատան կողմից։

  • Կիսվել: