Ինձ համար հանրապետությունում կան մղձավանջ շինհրապարակներ. չեմ ասի՝ որտեղ. Փաշինյան
Ինձ համար Հանրապետությունում կան դպրոցների մղձավանջ շինհրապարակներ, չեմ ասի որտեղ,երբ որ թվերը նայենք կտեսնենք: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ հսկայական դպրոցներ կան որոնց շինարարաության տեմպերն իրենց զարմացում է։
«Այսինքը կան ընկերություններ, որոնք աճել են, որոնք կարողանում են 1.5-2 տարում, ընդ որում ծավալով ահագին մեծ դպրոցներ համապատասխան որակով շահագործման հանձնել։ Բայց կան փոքր շինարարություն իրականացնող ընկերություններ, որոնց մոտ շինարարություններ ունենք, որ 4 տարի է տևում։ Մոդուլային դպրոցի շինարարություն ունենք, որ 4 տարի է տևում»,-խոստովանեց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց որ թվում է, թե լուծումները պարզ են, բայց պարզ չեն, քանի որ մի քանի բանաձևեր փորձարկել են և իրադրության կառավարման նոր հմտություններ ձեռք են բերում։