երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Ինչու՞ Թուրքիային ավելի շատ օգնություն տրվեց, քան՝ Սիրիային. Արմեն Փամբուխչյանի պարզաբանումը

Ինչու՞ Թուրքիային ավելի շատ օգնություն տրվեց, քան՝ Սիրիային. Արմեն Փամբուխչյանի պարզաբանումը

Ինչով է պայմանավորված, որ Թուրքիային առաջին օգնությունը 100 տոննա էր, երկրորդը դեռ չի հրապարակվել, իսկ Սիրիային առաջին օգնությունը եղավ 30 տոննա, երկրորդը՝ 25: Այս հարցով լրագրողները այսօր՝ փետրվարի 16-ին, կառավարության նիստից հետո դիմեցին ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանին:

«Դա պայմանավորված է ըստ կարիքների: Ընդհանուր երկու երկրներ մոտ 180 տոննա բեռ է ուղարկվել: Սիրիայում մեր փրկրարաներն ավարտել են աշխատանքը: Թուրքիայում նույնպես ավարտել են, այդ պատճռով վերադարձել են»,-ասաց նա:

Հարցին՝ ակնկալիք ունե՞ք, որ այդ օգնություններից հետո Թուրքիան կփոխի ագրեսիվ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ, նա արձագանքեց. «Մենք իրականացնում ենք մեր մարդասիրական գործառույթները, իսկ  մնացածի մասով չեմ կարող պատասխանել»:

Հարցին, թե արդյոք Հայաստանը Արցախին վերջին շրջանում հումանիտար օգնություն հատկացրել է եւ որքան, Արմեն Փանբուխչյանը պատասխանեց. «Մեկ ամիս առաջ Արցախին հավելյալ 4 մլրդ դրամ է հատկացվել, եթե չեմ սխալվում. Այդ թիվը ավելի ճիշտ կասի ֆինանսների նախարարությունը: Հումանիտար օգնություն Արցախին ԱԻՆ-ի մասով չի ուղարկվել, մնացած մասով չգիտեմ»:

  • Կիսվել: