երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Ինչու են ոստիկանության մեքենաները ապահովագրվել հենց «ՍԻԼ ինշուրանս»-ում. Փաշինյանի եւ ՆԳ նախարարի պարզաբանումները

Ինչու են ոստիկանության մեքենաները ապահովագրվել հենց «ՍԻԼ ինշուրանս»-ում. Փաշինյանի եւ ՆԳ նախարարի պարզաբանումները

Սկանդալային փսեւդո կամ ոչ փսեւդո հրապարակումը կա, որ ՆԳ նախրարությունը իշխանության մարդու հետ փոխկապակցված մարդու է տվել ավտոմեքենաների ապահովագրությունը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 16-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խնդրելով ՆԳ նախարար Վահե Ղազարյանին պարզաբանել իրավիճակը:

Նշենք, որ խոսքը վերաբերում է նրան, որ ոստիկանության ավտոմեքենաները ապահովագրվել են «ՍԻԼ ինշուրանս» ընկերությունում, որի սեփականատերը ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն է:

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը նշեց, որ ոստիկանության ավտոմեքենաների ապահովագրության ծառայության ձեռքբերումն իրականացվել է ՀՀ կառավարության որոշմամբ՝ մեկ անձից գնում կատարելու եղանակով:

«ՆԳՆ-ից պաշտոնական հարցումներ են կատարվել ապահովագրական ընկերություններին եւ ստացված պատասխանների հմաձայն ամենամատչելի առաջարկը ներկայացրել է «ՍԻԼ ինշուրանս» ընկերությունը: Մասնավորապես, ԿԱՍԿՈ ապահովագրության համար «Նաիրի ինշուրանսը» ներկայացրել է ավտոմեքենանների արժեքի 2,8 տոկոս, «Արմենիա ինշուրանսը»՝ 5,5 տոկոս, «ՍԻԼ ինշուրանսը»՝ 1,7 տոկոս, «Ինգոր Արմենիան»՝ Շկոդա մեքենաների համար 7 տոկոս, «Տոյոտա» ավտոմեքենաների համար՝ 2,4 տոկոս, «ՌԵՍՈ» ընկերությունը՝ 3,2 տոկոս«Ռոսգոսստրախը»՝ 2,5 տոկոս: ԱՊՊԱ տեսակի ապահովագրության հմար «ՍԻԼ ինշուրանսը» 2,5 մլն դրամով ավելի ցածր գին է առաջարկել, քան մյուս ընկերությունները  Այդ պատճառով իրենց հետ ենք կնքել պայմանագիրը»,-ասաց ՆԳ նախարարը:

Նիկոլ Փաշինյանն էլ պարզաբանեց, թե ինչու են որոշել ոստիկանության մեքենաները ԿԱՍԿՈ ապահովագրություն անել. «Պարեկային ծռայության մեքենաները բավական հաճախ վթարվում են եւ ցավոք լինում են դեպքեր, երբ մեղավորը պարեկային ոստիկանն է: Այդ պայմաններում տեսանք, որ կա անհրաժեշտություն ԿԱՍԿՈ ապահովագրություն իրականացնել: Դրա էությունն այն է, որ կապ չունի՝ ով է մեղավոր, մեքենան ապահովագրական ընկերության միջոցներով վերականգնվում է:

Այս դեպքում որոշումն այն մասին է, որ մեկ անձից գնում կարելի է անել, բայց պարտադիր կերպով ընկերություններին ուղարկվում է հարցում, ասում ենք՝ մենք էսպիսի ծառայություն ենք ուզում, ով ինչ գին է առաջարկում»,-ասաց վարչապետը:

  • Կիսվել: